Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը հոկտեմբերին կայցելի Բաքու: Այս մասին Ուզբեկստանի անկախության օրվա պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը:
Վերջինիս խոսքերով՝ Կարիմովն Ադրբեջանում մասնակցելու է ադրբեջանա-ուզբեկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին` Բաքվում: Շարիֆովը հույս է հայտնել, որ Ուզբեկստանի ղեկավարի այդ այցը կնպաստի երկկողմանի հարաբերությունների հետագա ամրագրմանն ու զարգացմանը:









































