Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

«Հայ պատանիների տեխնոլոգիական ունակությունները ոգևորիչ են»

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցած ուսումնական տարում գրանցված արդյունքները գերազանցել են սպասելիքները: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին կենտրոնից, սեպտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում «Թումո»-ում արդեն գրանցվել էին ավելի քան 3500 պատանիներ: Ոգևորիչ էր նաև այն փաստը, որ 10 պատանիներից 4-ը աղջիկներ էին: Իսկ մեկ տարի անց արդեն «Թումո»-ում ուսուցանում է մոտ 6,500 պատանի:

Այս մեկ տարվա ընթացքում փորձարկվել է «Թումո»-ի ուսումնական ծրագիրը, անդամների ակտիվ մասնակցության շնորհիվ որոշակի շտկումներ են կատարվել ծրագրում, և այն ավելի է կատարելագործվել: Կենտրոնից նշեցին, որ տարին լի էր նաև հետաքրքիր միջոցառումներով, պատանիները կարողացան աշխատել մի շարք իրական նախագծերի վրա և հասնել շոշափելի արդյունքների:

«Թումո»-ի նման կրթական կենտրոններ աշխարհում գրեթե չկան: Այն առաջարկում է նորարարական ուսումնական ծրագիր իր սաների համար, որը յուրաքանչյուր անդամի թույլ է տալիս ստեղծել իր ուսումնական պլանը և կազմակերպել ուսուցման ընթացքը իր կարողություններին համապատասխան:

«Մեզ շատ է ոգևորում այն մեծ ներուժը, որով օժտված են հայ պատանիները: Մի բան ակնհայտ է` «Թումո»-ի առաջարկած ծրագիրը պատանիներին հնարավորություն է ընձեռում համահունչ քայլելու համաշխարհային զարգացումների հետ և հասնելու բարձունքների իրենց ընտրած ոլորտում»,- նշեցին «Թումո»-ից:

Կենտրոնի սաների 60% -ը տղաներ են, 40%-ը՝ աղջիկներ: Ե՛վ աղջիկները, և՛ տղաները ակտիվորեն մասնակցում են կենտրոնում իրականացվող կրթական միջոցառումներին: Այսօր արդեն նորարար տեխնոլոգիաները գրավիչ են ոչ միայն տղաների, այլ նաև աղջիկների համար: Աղջիկների աճ է նկատվում այնպիսի ոլորտներում, որոնցով նախկինում առավել հետաքրքրված էին տղաները: Անցյալ տարվա ընթացքում «Թումո»-ն պարբերաբար կազմակերպում էր ռոբոտաշինության դասընթացներ, որոնց մեծ ոգևորությամբ մասնակցում էին նաև աղջիկներ:

12-16 տարեկան 300-ից ավելի պատանիներ արդեն դիմել են` ընդունվելու «Թումո» կենտրոն: Հաշվի առնելով պատանիների ոգևորությունը և նոր գիտելիքներ ստանալու նրանց մեծ ցանկությունը՝ ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում ավելի հետաքրքիր ծրագրեր և ոգևորիչ արդյունքներ կլինեն: Այս տարի նախատեսվում է ներգրավել ավելի շատ տեղացի և արտերկրի մեդիա ոլորտի մասնագետների՝ պատանիների համար կազմակերպելով դասընթացներ, տեսադասեր և վիդեո կոնֆերանսներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում