Իտալական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ «Աթլետիկո»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն նշել է, որ միշտ հիացել է «Միլան»-ի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիի խաղով:
«Ես իսկապես խնդրել եմ իմ հայրենակից Մարիո Յեպեսին, ով խաղում է «Միլան»-ի կազմում, որպեսզի ինձ համար ինքնագիր վերցնի Ֆիլիպո Ինձագիից:
Միշտ հիացել եմ այդ հարձակվողի խաղով, քանի որ նրա հայացքը միշտ ուղղված էր դեպի դարպասը: Իր խաղաոճով Ինձագին ոգեշնչում էր ինձ»,- նշել է Ֆալկաոն:


































