«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է աշխարհի ամենաարագ մարդու` Ուսեյն Բոլտի հայտարարությունը, համաձայն որի` վերջինս ցանկանում է հանդես գալ «կարմիր սատանաներ»-ի կազմում:
«Ուսեյնը հիանալի անձնավորություն է և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆանատ: Հիանալի մտահղացում է նրան մեր թիմի կազմում ընդգրկելու գաղափարը:
Գալիք տարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կրկին բարեգործական հանդիպում է անցկացնելու «Ռեալ»-ի լեգենդների հետ: Այդ ժամանակ մենք կարող ենք Բոլտին ընդգրկել մեր թիմի հայտացուցակում: Տեսնենք, թե ինչպես նա կարող է դրսևորել իրեն»,- ասել է Ֆերգյուսոնը:








































