Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ու Ռումինիան շարունակում են միմյանց հետ համագործակցել AGRI(Azerbaijan-Georgia-Romania Interconnector ) նախագծի իրագործման հարցում: Այդ նախագիծը նախատեսված է Կասպյան ավազանից գազը հեղուկացված վիճակում դեպի Եվրոպա փոխադրելու համար:
Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բուխարեստում՝ Ռումինիայի ու Վրաստանի արտգործնախարար Տիտուս Կոռլեցյանի և Գրիգոլ Վաշաձեի հանդիպման ժամանակ: Այդ հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև Ռումինիայի և Վրաստանի՝ Սև ծովում գտնվող նավահանգիստների միջև լաստանավային երթևեկություն կազմակերպելու մասին:
Փորձագետները AGRIգազատարը դիտարկում են որպես Nabucco գազատարի հիմնական մրցակից:






































