Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Բուհերի եկամուտների մեծ մասը ձևավորվում է ուսման վարձավճարից

Հայաստանի ամենաբարեխիղճ գործատուներից են պետական բուհերը, որոնք գրանցում են աշխատողներին և համեմատաբար բարեխղճորեն վճարում հարկերը: Այդ իսկ պատճառով էլ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված է գրեթե ողջ բուհական համակարգը, մասնավորապես` 15 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Օրինակ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 1000 խոշորագույնների մեջ գտնվում է 109-րդ տեղում՝ այս տարվա առաջին կիսամյակում վճարելով 399 մլն 594.6 հազար դրամ հարկ, Երևանի պետական համալսարանը գտնվում է 147-րդ հորիզոնականում՝ պետբյուջե վճարելով 307 մլն 379.9 հազար դրամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը գտնվում է 287-րդ հորիզոնականում՝ վճարելով 147 մլն 490.3 հազար դրամ:

Բուհերի եկամուտների զգալի մասը ձևավորվում է վճարովի համակարգի ուսանողների ուսման վարձավճարից: «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ՀՀ 3 խոշորագույն պետական բուհերում՝ ԵՊԲՀ-ում, ԵՊՀ-ում և ՀՊՏՀ-ում, վճարովի համակարգում քանի ուսանող կա, և նրանց շնորհիվ որքան են կազմել բուհերի մուտքերը բյուջե:

Այսպես. Երևանի պետական բժշկական համալսարանի ֆինանսական մուտքերը 2011թ.-ին կազմել են 8 մլրդ 374.8 մլն դրամ` 2010-ի 6 մլրդ 775.0 մլն դրամի դիմաց։ 2011-ի մուտքերից 3 մլրդ 677 մլն դրամը վճարովի համակարգից է: Ներկայում ԵՊԲՀ-ում սովորում է մոտ 6 հազար 365 ուսանող, որոնցից 1,135-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ: 2011 ֆինանսական տարում տնտեսվել է 1 միլիարդ դրամից ավելի գումար: Ըստ բուհի ֆինանսական հաշվետվությունների՝ այդ գումարներն ուղղվել են նախկին վարկային միջոցները հաստատված ժամանակացույցերից ավելի արագ մարելուն և այդպիսով տոկոսադրույքները խնայելուն:

2010/2011 ուստարում ԵՊՀ առկա ուսուցման համակարգում սովորել է 13 հազար 736 ուսանող, որից 10 հազար 54-ը՝ վճարովի, իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորել է 3 հազար 588 ուսանող: Բուհի հաշվետվության համաձայն՝ վճարովի համակարգում սովորող ուսանողներին հատկացվել են ուսման վարձի զեղչեր, որոնցից օգտվել է 2 հազար 622 ուսանող: Բուհի եկամուտների 67.5%-ը կամ 4 մլրդ 710 մլն 747 հազար դրամը ձևավորվել է վճարովի ուսուցման ծառայությունից ստացված ուսման վարձերից:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վճարովի համակարգում այս պահին սովորող ուսանողների ամբողջական և հստակ թիվ չկարողացան ասել, քանի որ առաջին կուրս ընդունվածների թվաքանակից զատ` պետք է հաշվարկել նաև մագիստրատուրա առկա վճարովի կրթական համակարգի ընդունվողների քանակը, իսկ այդ քննությունները դեռ առջևում են։

ՀՊՏՀ-ի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ներկա դրությամբ համալսարանում սովորում են շուրջ 7500 ուսանողներ, որոնց մոտ 80%-ը՝ վճարովի կրթական համակարգում։ Ըստ բուհի հաշվետվության՝ համախառն շահույթը 2011-ին կազմել է 1 մլրդ 238 մլն 940 հազար դրամ, իսկ վճարովի համակարգից բյուջեն համալրվել է 274 մլն 395 հազար դրամով: Բուհի առկա բակալավրիատում վարձավճարը 400-450 հազար դրամ է, հեռակա բակալավրիատում՝ 250-280 հազար, առկա մագիստրատուրայում՝ 420-470 հազար, իսկ հեռակա մագիստրատուրայում 370 հազար դրամ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում