Եգիպտոսը Սինայի թերակղզուց դուրս է բերում ծանր զրահատեխնիկան, որը մտցվել էր օգոստոսին ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարելու համար:
«20 տանկ վերատեղակայվել է Սինայի կենտրոնական հատվածից (դեպի արևմուտք.- 1in.am) Սուեզի ուղղությամբ»,- մեջբերում է Reuters-ը Եգիպտոսի անվտանգության ծառայությունում իր աղբյուրին:
Տանկերը փոխարինվել են 20 միավոր թեթև զրահատեխնիկայով:
Հիշեցնենք. օգոստոսի 21-ին Իսրայելը ԱՄՆ-ի միջոցով Եգիպտոսին պահանջ ներկայացրեց առ այն, որ նա չի կարող տանկեր մտցնել Սինայի թերակղզի, քանի որ դա համարվում է երկու երկրների միջև պայմանագրի խախտում:










































