Ադրբեջանը հրաժարվել է կատարել՝ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված Հունգարիայի առջև ստանձնած պարտականությունները, որը ցմահ ազատազրկում էր կրում հայ սպային սպանելու համար:
Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոցյանչիչը:
Սաֆարովը վերադարձից անմիջապես հետո համաներման էր ենթարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
Կոցյանչիչի խոսքերով` Ադրբեջանի գործողությունները սպառնում են տարածաշրջանի փխրուն կայունությանը: Նա հաղորդել է, որ ԵՄ-ն ադրբեջանական իշխանություններից բացատրություններ է պահանջում Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ, որը 2004թ-ին սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:









































