Wednesday, 24 06 2026
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ

Աշտարակում ոչ վարչական ռեսուրսն է գործի դրվել երբևէ, ոչ էլ ընտրակաշառքը. մամուլ

Աշտարակում, ինչպես հայտնի է, 10-15 թեկնածուներ էին հավակնում քաղաքապետի պաշտոնին, շահագրգիռ էին թե մարզպետը, թե Աղվան Հովսեփյանը, թե ԲՀԿ-ն, սակայն փաստացի 5 թեկնածու առաջադրվեց: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է անկուսակցական Արմեն Անտոնյանը, ինքնառաջադրվել են քաղաքապետի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Հակոբյանը, ՀՀԿ անդամներ Ռուշան Մկրտչյանն ու Գագիկ Շահազիզյանը, անկուսակցական տնտեսագետ Ռազմիկ Տերտերյանը: «Հրապարակ»-ը զրուցել է Ռազմիկ Տերտերյանի հետ:

– Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Աշտարակում թեկնածուները եռակի քչացան: Սկզբում 15 թեկնածուի մասին էին խոսում, բայց հինգն առաջադրվեցին: Ինչո՞ւ` ճնշումնե՞ր եղան: Մթնոլորտն ինչպիսի՞ն է այժմ Աշտարակում:

– Նախ ասեմ, որ շատ լավ, խաղաղ մթնոլորտ է: Մարդիկ պարզապես շփվեցին ժողովրդի հետ և հասկացան, որ իրենց հասարակական աջակցությունը շատ ցածր է, որոշներն էլ, որոնց կարելի է ավելի իշխանամետ համարել, տեսան, որ իշխանությունն աջակցում է այլ թեկնածուի, ինքնակամ հրաժարվեցին պայքարից: Թեպետ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն այստեղ դաշտն ավելի շատ ազատ է թողել, որովհետև ՀՀԿ-ի հովանավորյալ անկուսակցական թեկնածուից բացի առաջադրված են երկու ՀՀԿ-ականներ: Ես, սակայն, վստահեցնում եմ, որ ոչ մի պարագայում չեմ հրաժարվի պայքարից և չեմ հանի թեկնածությունս:

– Իսկ ինչի՞ շնորհիվ Անտոնյանն արժանացավ ՀՀԿ-ի հովանավորությանը: Վարկածներ կան, որ շնորհիվ իր բարեկամական-խնամիական կապերի: Ասում են նաև, թե ՀՀԿ թեկնածուն այնքան էլ հանրային աջակցություն չունի, իր մասնակցությամբ վերջին ընտրություններում ընդամենը մի քանի հարյուր ձայն է հավաքել:

– Ես չգիտեմ, թե նա ում բարեկամն է: Արմենն աշտարակցի է, և ինձ թվում է` իր բարեկամները պետք է լինեն աշտարակցիները, մնացածին ես տեղյակ չեմ: 99-ին, այո, ինքն առաջադրվել է և 4 թեկնածուների մեջ գրավել վերջին տեղը, իսկ աջակցության մասին աշտարակցիներն իրենց քվեով ցույց կտան:

– Բավականին ազդեցիկ մարդիկ էին շահագրգիռ իրենց թեկնածուներին անցկացնել, բայց չեղավ, մի քիչ կասկածելի է, որ հիմա այդ մարդիկ, այդ թվում, օրինակ, մարզպետը, գլխավոր դատախազը, չեն ցանկանա մուռ հանել և սատարել այլ թեկնածուի:

– Ես նման բան չեմ կարող ասել: Բայց մարզպետի մասին կարող եմ ասել, որ նա ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է և շահագրգիռ է, որ ՀՀԿ-ի թեկնածուն անցնի, նա պարտավոր է կատարել ՀՀԿ-ի որոշումները: Իսկ ես լավ հարաբերություններ ունեմ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հիմա ակտիվ բանակցություններ ենք վարում, որ սատարեն ինձ (ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն»): Ընդհանրապես Աշտարակում միշտ էլ արժանավոր թեկնածուն է հաղթել, դա է վկայում փաստը, որ քաղաքապետերը շուտ-շուտ փոխվել են: Ավելին` ես կարող եմ վստահեցնել, որ Աշտարակում, հատկապես ՏԻՄ ընտրություններում, ոչ վարչական ռեսուրսն է գործի դրվել երբևէ և ոչ էլ առավել ևս ընտրակաշառքի մեխանիզմը: Մեզ մոտ կրիմինալ որևէ բան լինել այս անգամ էլ չի կարող, որովհետև մենք բոլոր հինգ թեկնածուներով շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք: Տարբեր առիթներով հաճախ ենք մի սեղանի շուրջ նստում: Բոլոր ժամանակներում մենք ակտիվ դերակատարում ենք ունեցել Աշտարակի սոցիալ-տնտեսական կյանքում:

– Պարոն Տերտերյան, ներկայումս միտում կա, որ հայ գործարարների մի մասը բիզնեսը հանում է Հայաստանից, Դուք նման ցանկություն չունե՞ք, դեռ ուզում եք մտնել քաղաքականություն, ինչո՞ւ:

– Նախ ասեմ, որ շատ եմ սիրում իմ հայրենիքը և դա զգացի, երբ 98-ին մեկ տարի աշխատեցի Քուվեյթում: Ինչպես գիտեք, Քուվեյթն աշխարհի հարուստ պետություններից է, և այնտեղ բոլոր հարցերը և հարաբերությունները կարգավորվում են ամերիկյան և անգլիական ստանդարտներով: Բայց մեկ տարի աշխատելով այնտեղ` զգացի, որ սերը հանդեպ իմ հայրենիքի, իմ Աշտարակի շատ մեծ է, և այդ պատճառով հրաժարվեցի նոր պայմանագիր կնքելու առաջարկից ու վերադարձա Հայաստան: Ես երդվել եմ, որ Հայաստանից մեկ ամսից ավելի չեմ բացակայելու: Մի կարևոր պահ էլ կա Աշտարակից չբացակայելու համար` իմ նախնիները, ծնողները թաղված են Աշտարակում, նրանց գերեզմաններն այնտեղ են, և ես ինձ չեմ ների, եթե որևէ պահ իմ մեջ ցանկություն առաջանա այցելել իմ նախնիների գերեզմանին, բայց զրկված լինեմ այդ հնարավորությունից: Շիրիմներն ինձ շատ թանկ են, քանի որ ես կորցրել եմ ծնողներիս երիտասարդ տարիքում. 18-ում` մայրիկիս, իսկ 33-ում` հայրիկիս: Եղբայրս էլ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունի, երկքաղաքացի է, ավարտել է Չիկագոյի համալսարանը, բայց ներկայումս ընտանիքով ապրում է Աշտարակում: Ես շրջագայել եմ աշխարհի շատ երկրներում` Եվրոպա, Միջին Արևելք, Չինաստան և այլուր, բայց պետք է ասեմ, որ Աշտարակն իմ համար աշխարհի ամենագեղեցիկ անկյունն է` շնորհիվ բնության և աշխարհագրական դիրքի:

– Երևի իշխանությունները Ձեզ սիրում են, այլապես կճնշեին, և Դուք կլքեիք երկիրը` ինչպես շատերն են անում:

– Կարող ա սիրում են, որովհետև ես վատ տղա չեմ: Եվ չկարծեք, թե իմ բիզնեսի համար քաղաքական տանիքի ակնկալիքով եմ մտել պայքարի մեջ: Ինձ համար շատ հեշտ է գործարարություն ծավալել, որովհետև ես տնտեսական գիտությունների թեկնածու եմ և բոլոր օրենքները հասկանում էմ այնպես, ինչպես գրված են: Ավելին, 2007-2008 թթ. աշխատելով Աժ-ում որպես տնտեսական հարցերով փորձագետ, մասնակցել եմ օրենքների մշակմանը: Նաև աշխատել եմ արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական, ասել է թե` մասնակից եմ եղել պետական կառավարման գործընթացներին, ղեկավարել եմ աշխատանքային խմբեր, որոնք մշակել են ծրագրեր, դրանց մեծ մասը կիրառվել են և տվել իրենց արդյունքը: Դուք տեսնում եք, թե ինչ թափով է զարգանում ԱԻՆ-ը` ի դեմս նախարարներ Մհեր Շահգելդյանի և Արմեն Երիցյանի: Հետևաբար գտնում եմ, որ ես պետականամետ եմ և ոչ թե իշխանամետ, և այսօր մեր երկրում դժվար չէ ծավալել տնտեսական գործունեություն… 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում