Ռիո դե Ժանեյրոյի Բոտաֆագո լողափում տեղադրվել է գլխի տեսքով 12 մետրանոց մի քանդակ: Ինչպես հաղորդում է BBC News-ը` «Տեսնել իմ երազանքները» անվանումը կրող աշխատանքը ստեղծվել է իսպանացի ճարտարապետ և քանդակագործ Ժաում Փլենսի կողմից:
Քանդակն իրենից ներկայացնում է 14-ամյա աղջկա գլուխ, որի աչքերը փակ են: Հեղինակի խոսքերով` այդ քանդակի ստեղծման նպատակն այն է, որ ստիպի մարդկանց երազել:
«Տեսնել իմ երազանքները» կմնա Ռիոյում երկու ամիս: Այն տեղադրվել է քաղաքում «Գաղափարներ Ռիոյի համար» փառատոնի շրջանակներում:




































