Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ սկսում է հակամենաշնորհային հետաքննություն «Գազպրոմի» նկատմամբ, քանի որ հիմք կա ենթադրելու, որ ռուսական գազատրանսպորտային մենաշնորհը կարող է չարաշահել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում գերիշխող դիրքերը:
«Գազպրոմի» ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:
Հետաքննության առաջին նշանները հայտնվել էին դեռևս անցյալ աշնանը, երբ եվրահանձնաժողովի տեսուչները խուզարկեցին «Գազպրոմի» տեղական գրասենյակները և հաճախորդներին:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը չի մանրամասնել, թե որ թվականներին «Գազպրոմը» կարող էր խախտել Եվրոպայի հակամենաշնորհային օրենսդրությունը:








































