Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին հրաժարվել է մեկնաբանել Ռոնալդուի խնդիրների վերաբերյալ լուրերը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը «Գրանադա»-ի հետ խաղից հետո հանդիպել է Պերեսին ու ասել, որ ինքը լավ չի զգում «Ռեալ»-ում ու ցանկանում է հեռանալ թիմից:
«Դա նրա անձնական գործն է: Ես այդ հարցի հետ որևէ առնչություն չունեմ»,- ասել է Մեսսին:










































