Business Грузия-ի փոխանցմամբ՝ Բաթումի ծովային առևտրի նավահանգիստն այս տարվա առաջին 8 ամիսներին սպասարկել է 451 նավի: Այս մասին հայտնել է նավահանգստի վարչակազմը:
2012 թվականի օգոստոսին նավահանգստի բեռնաշրջանառությունը կազմել է 207,046 տոննա չոր բեռ, ինչը հանդիսանում է նավահանգստի ողջ պատմության ընթացքում ամենաբարձր արդյունքը: Իսկ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Բաթումի ծովային նավահանգստով անցած չոր բեռների քաշը կազմել է 784,620 տոննա, ինչը 5.69 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ:
Ակնկալվում է, որ այս տարի Բաթումի նավահանգստի բեռնաշրջանառությունը կկազմի 1.5 տոննա, ինչն աննախադեպ ցուցանիշ կլինի նավահանգստի ողջ պատմության ընթացքում: 2012 թվականի հունվար-հուլիսին Բաթումի նավահանգիստը սպասարկել է 385 նավի, իսկ 2011 թվականի ողջ բեռնաշրջանառությունը կազմել է 1,517,791 տոննա:
Նավահանգստի տարածքը կազմում է 22.2 հեկտար, նավամատույցների քանակը՝ 11, իսկ անձնակազմի քանակը՝ 861 մարդ:









































