Skoda ընկերությունը նոր Octavia-ն կներկայացնի նոյեմբերին իսկ մոդելի վաճառքը կսկսվի 2013թ-ի սկզբին: Այդ մասին հայտարարել է Volkswagen-ը:
Նշվում է, որ նոր Octavia-ն կկառուցվի Volkswagen-ի MQB հիմքի վրա, որն արդեն օգտագործվում է Audi A3, Seat Leon և VW Golf ավտոմեքենաներում: Մոդելն ավելի թեթև կդառնա իր նախորդից:
Ռուսական շուկայում Skoda Octavia-ի հաջորդ սերունդը կհայտնվի 2013թ-ի կեսերին:










































