Ադրիանոյի կարիերան, կարծես, կրկին անհասկանալի իրավիճակում է հայտնվում: Ֆուտբոլիստը, տեղափոխվելով «Ֆլամենգո», հայտարարել էր, որ սա իր վերջին հնարավորությունն է: Սակայն, չնայած նրա հայտարարություններին, Ադրիանոն երկու անգամ արդեն հասցրել է չներկայանալ մարզմանը, ավելին՝ օրերս մեքենայով բախվել է մի մոտոցիկլետավարի:
«Ֆլամենգո»-ն հուսով է, որ Ադրիանոն կվերագտնի իրեն ու կվերադառնա՝ նորմալ ռեժիմով աշխատելու: Նշենք նաև, որ պայմանագրի համաձայն՝ թիմը կարող է խզել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կանոնակարգի երեք խախտման առկայության պարագայում:







































