Like a Virgin («Ինչպես կույս») գրքում կենսաբան Արատի Պրասադը ուսումնասիրում է անարատ հղիության պատմական ընկալումը և հետազոտում հնարավորությունն առ այն, որ ապագայում հղիությունը կդառնա ոչ պարտադիր: Այս մասին գրում է New Scientist-ը:
Պրասադը կարծում է, որ ապագայում հնարավոր կլինի էկտոգենեզը՝ պտղի հասունացումը, արհեստական արգանդում: Նա նկարագրում է արհեստական արգանդի կիրառմամբ փորձերը և աշխատանքները՝ ուղղված մարդու արհեստական պլացենտա ստեղծելուն: Փորձերը կատարվել էին կենդանիների վրա:
«Պրասադը նաև հաստատում է, որ նման լուծումը նախընտրելի կլինի բնական ծննդաբերությունից, քանի որ այն կանանց համար լավագույն այլընտրանքն է: Հղիությունը ռիսկային է` ինչպես նախկինում, և նույնիսկ սպառնում է կանանց կյանքին, իսկ անպտղության խնդիրը աճում է: Այդ պարագայում այլընտրանքը կարող է գրավիչ լիել»,- գրում է հոդվածի հեղինակ Սալլի Ադին:









































