«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ է Տիգրան Կարապետյանը իր հանրահավաքների և ելույթների ընթացքում անդրադառնում ՀԱԿ-ին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքում որևէ բառ չասաց ԺԿ-ի մասին, Կարապետյանը պատասխանեց. «Ես էլ չեմ խոսում. իրենք մեկը մյուսի շուրթերով հնչեցնում են, թե Կարապետյանը իշխանական պրոյեկտ է, ես էլ հակադարձում եմ»:
Կարապետյանը հայտարարեց, որ Ժողովրդական շարժումը ազատ է և պատրաստ է յուրաքանչյուր արդար ուժի հետհավասար կանգնել մի հարթակի վրա: Նրա գնահատմամբ, ՀԱԿ-ը տարբեր ուժերից է կազմված, որտեղ կան և՛ արդարները, և՛ անարդարները. «ՀՀՇ-ի հետ մենք ճանապարհ չենք գնա»:







































