Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին, մեկնաբանելով օգոստոսի վերջին Թեհրանում տեղի ունեցած Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովի անցկացումը, հայտարարել է, որ այդ գագաթնաժողովը դարձել է ԱՄՆ-ի կրախի ուղղությամբ առաջին քայլը.
«Ներկայումս Իսրայելը գտնվում է Իրանի հզորության առջև մշտական վախի մեջ և չի համաձակվի հարձակվել նրա վրա: Թեհրանյան գագաթնաժողովի ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ին և Իսրայելին հակազդելու քայլերը: Պատմության ընթացքում այդ երկրների վարած քաղաքականությունն ուղղված է եղել այլ երկրների ժողովուրդներին պատկանող բնական պաշարների յուրացմանը, ինչին հասնելու համար նրանք կանգ չեն առել ոչ մի բանի առջև:
ԱՄՆ-ի կրախը վրա կհասնի Խորհրդային միության նման, և Թեհրանյան գագաթնաժողովն այդ ուղղությամբ կատարված առաջին քայլն էր: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նա չի համարձակվի հարձակվել Իրանի վրա»:








































