Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

ԲՀԿ-ն դե՞մ կքվեարկի կառավարության գործունեությանը

ԱԺ առաջիկա նիստում կքննարկվի բյուջեի կատարողականը և գնահատական կտրվի կառավարության գործունեությանը: Քաղաքական շրջանակներում սպասում են ԲՀԿ քվեարկությանը: Ըստ այդմ` թերևս պարզ կլինի` կա՞ պայմանավորվածություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև նախագահական ընտրություններին ընդառաջ, և կհայտարարի՞ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, թե՞ ոչ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը կարծում է, որ ԲՀԿ-ն կողմ չի քվեարկի կառավարության գործունեությանը, քանի որ կողմ քվեարկելու հիմքեր, ըստ նրա, չկան:

– Տիկին Վարդանյան, ԱԺ առաջիկա նիստում ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ-ի գնահատականը կառավարության գործունեությանը և ինչպե՞ս է քվեարկելու ԲՀԿ-ն:

– Անկեղծ ասած, բյուջեի կատարողականն առայժմ մեզ ներկայացված չէ: Առայժմ ներկայացրել են ժամանակացույցը, թե որ հանձնաժողովներում և ինչ օրակարգով է քննարկվելու: Այնպես որ, նախապես ոչինչ ասել չեմ կարող: Սպասենք բյուջեի կատարողականին:

– ԲՀԿ-ն մայիսին դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, հիմա հնարավո՞ր է` կողմ քվեարկի գործունեությանը:

– Չեմ կարծում, որովհետև անկեղծ ասած, կառավարության ծրագիրը կարծես նախորդ ծրագրի անհաջող կրկնությունն էր, առաջնահերթությունները ինչ-որ առումով փոփոխած: Բյուջեի կատարողականին կողմ կամ դեմ քվեարկելը քննարկման արդյունք պետք է լինի, սակայն եթե հաշվի առնենք կառավարության գործունեության արդյունքները և երկրում առկա իրավիճակը, որ ունենք, դրական վերաբերմունքի տեղ չի թողնում:

– Ասել է թե` ԲՀԿ-ն դեմ կքվեարկի բյուջեի կատարողականին:

– Մենք կքննարկենք, առանց քննարկման հնարավոր չէ դա ասել: Սակայն եթե հաշվի առնենք Հայաստանի տնտեսական իրավիճակը, դրական կարծիքի տեղիք չի տալիս: Մինչ քվեարկելը ամեն դեպքում քննարկում կլինի մեզ մոտ:

– Տիկին Վարդանյան, մամուլում տեղեկություններ կան, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բանակցություններ է վարում Սերժ Սարգսյանի հետ սատարման հետ կապված և վարչապետի փոփոխության ու կառավարության 30 տոկոսի պայման է դրել:

– Էդպիսի պաշտոնական հայտարարություն չի եղել: Էն, ինչ մամուլում եղել է, ոչ պաշտոնական բնույթ է կրում, ուստի ես դա չեմ կարող մեկնաբանել:

– Այնուամենայնիվ հնարավո՞ր է ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին` ինչ-ինչ զիջումների դիմաց:

– Նախագահական ընտրությունների վերաբերյալ առայժմ ԲՀԿ-ում քննարկումներ չեն եղել և դեռ ԲՀԿ օրակարգում այդ հարցն ընդգրկված չէ: Եվ միանշանակ` քննարկումներում որևէ եզրակացության գալուց հետո մենք այդ մասին տեղյակ կպահենք:

– Ասացիք` չեք կարծում, որ ԲՀԿ-ն կողմ քվեարկի կառավարության կատարողականին: Ասել է թե` կշարունակի պահպանե՞լ ընդդիմադիրի կեցվածքը մինչ նախագահական ընտրություններ:

– ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, հետևաբար իշխանություն չէ: Ես ասացի, որ կատարողականը չի քննարկվել, և դա իմ տեսակետն է, որ դրական վերաբերմունքի քիչ շանսեր ունի: Եթե խմբակցության քննարկման ժամանակ կորոշվի դեմ քվեարկել, միանշանակ էդպես կքվեարկվի: Ընդդիմադիր լինելը ԲՀԿ համար ինքնանպատակ չէ: Էնպես չէ, որ մենք պատրաստվում ենք ցանկացած նախաձեռնությանը դեմ գնալ, որովհետև պարզապես ընդդիմադիր ենք, այլ դա պետք է լինի երկրի շահերից ելնելով:

– Ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանն ուզում է ինքն առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

– Նման հարց չի քննարկվել, և շշուկները, որոնք կան, պարզապես ենթադրությունների արդյունք են:

– Ռոբերտ Քոչարյանի սատարելու, նրան ասպարեզ բերելու հարցը վաղուց է շրջանառվում: Այդ առթիվ ի՞նչ կասեք:

– Նախագահական ընտրություններն առայժմ չեն քննարկվել ԲՀԿ-ում:

– Այսօր Հայաստանում քննարկման թեման Հունգարիայում կատարվածն է: Ինչպե՞ս եք գնահատում այստեղ անցկացված ակցիաները, երբ հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ Հունգարիայի հյուպատոսության ուղղությամբ լոլիկ են շպրտում, Հունգարիայի դրոշն են այրում:

– Ես նման ակցիաների նպատակահարմարությունը չեմ կիսում, խոսքն ագրեսիվ լոլիկներ նետելու մասին է, որովհետև դրա էֆեկտիվությունը չեմ տեսնում` անկեղծ ասած և քաղաքակիրթ երկրում չեմ կարծում, որ էդպիսի բան կարելի էր իրեն թույլ տալ:

– Այսինքն` դատապարտո՞ւմ եք նման ակցիաները:

– Այո՛, դատապարտում եմ: Էստեղ ճիշտ քաղաքականություն է պետք դրսևորել և լոլիկներով հարց չի լուծվում ամեն դեպքում: Միջոցառումները պետք է ուղղված լինեն Հունգարիայի իշխանության դեմ, որովհետև Հունգարիայի ժողովուրդն այս հարցում պատասխանատու չէ: Որոշումը կայացրել են հունգարական իշխանությունները և լոլիկներով հարց չի լուծվում:

Լուսանկարը՝ Civilnet-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում