Մասնակի ճանաչված Կոսովոյի Հանրապետության նախագահը խնդրում է երկու տարով երկարացնել ԵՄ-ի իրավապահ առաքելության աշխատանքը EULEX հանրապետությունում:
ԵՄ-ի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին հասցեագրված նամակում Կոսովոյի նախագահ Ատիֆետե Յահյագան ԵՄ-ի առաքելության ավարտի նոր հավանական ամսաթիվ է համարել 2014-ի հուլիսի 15-ը:
2008-ից սկսած, երբ Կոսովոն հայտարարեց Սերբիայից իր անկախության մասին, հանրապետությունում աշխատում են մոտ 2 000 ոստիկաններ, դատախազներ և դատավորներ ԵՄ-ի երկրներից: Նրանք հետաքննում են տարբեր հանցագործություններ, որոնք տարբեր պատճառներով առայժմ չեն կարող հետաքննել տեղական իշխանությունները: Խոսքը, մասնավորապես, 1990-ականների վերջին Կոսովոյում տեղի ունեցած պատերազմի ժամանակ արձանագրված դեպքերի, ինչպես նաև սերբական փոքրամասնությանը վերաբերող հարցերի մասին է:







































