Կոլումբիայում սպանվել է թմրավաճառ Գրիզելդա Բլանկոն, որը հայտնի է «կոկայինի թագուհի» մականունով: Ինչպես հաղորում է BBC News-ը` անհայտ անձինք գնդակահարել են Բլանկոյին, երբ նա դուրս է եկել մսի խանութից:
Գրիզելդա Բլանկոն սկսել է Կոլումբիայից ԱՄՆ թմրանյութի տեղափոխմամբ զբաղվել 1970-ական թթ` դառնալով մեծ քանակով թմրանյութ տեղափոխողներից առաջինը:
1985թ-ին Բլանոկն ամերիկյան իշխանությունների կողմից երկարատև ազատազրկման էր դատապարտվել: 2004թ-ին ազատ արձակվելով` նա արտաքսվել էր Կոլումբիա: Վերադառնալով հայրենիք` նա խզել էր բոլոր հարաբերությունները հանցագործ աշխարհի հետ:










































