Նոր Զելանդիայի արտաքին առևտրի նախարար Թիմ Գրոսերը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունը դնել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում, որը թափուր կլինի դրա ներկայիս ղեկավար ֆրանսիացի Պասկալ Լամիի պաշտոնավարման ավարտից հետո:
Նորզելանդացի նախարարը հիշեցրել է, որ նախկինում ինքն իր երկրի գլխավոր բանակցողն էր ԱՀԿ-ի նախորդ կազմակերպության` Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի շրջանակներում:
Ներկայումս Առևտրի համաշխարհային կազմակերպությունը միավորում է ավելի քան 150 պետությունների: Նախկինում ԱՀԿ-ն արդեն ղեկավարել է Նոր Զելանդիայի ներկայացուցիչ. աշխատանքի նախկին նախարարը 1999-2002 թթ. եղել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն:










































