Էստոնիայի նախագահի կինը` Էվելին Իլվեսը Facebook-ի իր էջում բացահայտել է իր խոհանոցային գաղտնիքները:
Նա առաջարկում է դդմիկ ավելի հաճախ օգտագործել: Ներկայացնում է, թե հացի խմորի մեջ դրա կիրառումը որքան է փափկեցնում և ծավալ հաղորդում թխված հացեղենին:
Էվելին Իլվեսը մշտապես ԶԼՄ-ներին կրկնում է, որ անհրաժեշտ է ապրել առողջ, զբաղվել սպորտով և ուշադիր լինել սեփական և հարազատների առողջության հարցում:
Սակայն նրան մի անգամ հաջողել է ընկնել աղմկահարույց պատմության մեջ, երբ նա հայտարարել էր, որ 420 կրոն արժողությամբ շոկոլադն ավելի օգտակար է, քան 40 կամ 70 կրոն արժողությամբ տարբերակները: Մի երկրում, որտեղ 20 %-ից ավելին աղքատ են, բացասաբար են վերաբերվել այդ հայտարարությանը:









































