Չնայած շիմպանզեն և մարդը գենետիկական տեսակետից շատ նման են իրար, այնուամենայնիվ, մարդու օրգանիզմը ավելի զգայուն է տարբեր հիվանդությունների` այդ թվում նաև չարորակ գոյացությունների, նկատմամբ, գրում է «New Scientist»-ը: Այդ օրինաչափությունը բացատրվում գեների վրա ազդող գործոնով:
Երբ լրացուցիչ մեթիլային խումբը միավորվում է գենին (տեղի է ունենում ԴՆԹ-ի մեթիլացում), գենը շատ քիչ է արտահայտվում:
Հետազոտողները վերլուծել են մարդու և կապիկի գլխուղեղի նախաճակատային կեղևից վերցված օրինակները գնահատելով մեթիլացման մակարդակը: Պարզվել է, որ մարդու նախաճակատային կեղևում ավելի նվազ ակտիվությամբ է տեղի ունենում մեթիլացումը, քան շիմպանզեների մոտ:
Ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այլ կերպ մեթիլացվող գեների մեջ կան գեներ, որոնք կապված են ճանաչողական խախտումների և որոշ տեսակի չարորակ գոյացությունների առաջացման հետ:
Նշանակում է մեթիլացման գործընթացի տարբերությունը կարող է ընկած լինել մարդկային ուղեղի էվոլյուցիայի հիմքում, որն էլ այն ավելի զգայուն է դարձրել հիվանդությունների նկատմամբ:









































