ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը ետ վերցնի հայ-թուրքական արձանագրություններից. «Թուրքիան միշտ ասել է ու այժմ էլ պնդում է, ինչպես նաեւ բոլորը հասկացել են, Միացյալ Նահանգներն էլ են սկսել հասկացողություն ցույց տալ, որ մինչեւ Ղարաբաղի հարցը չկարգավորվի, հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան չի վավերացնի»:
Այս ամենը հաշվի առնելով, ըստ Մանոյանի, իմաստ չկա նստելու եւ սպասելու, թե Թուրքիան երբ կբարեհաճի վավերացնել այդ արձանագրությունները. «Մենք, որպես Դաշնակցություն, այդ արձանագրություններին դեմ ենք, դրանց բովանդակությանը եւս»: