Շաբաթ օրը՝ գիշերը Դեթրոյթում երկու մարդու սպանած և երկուսին վիրավորած 36-ամյա տղամարդու ձերբակալությունը մի քանի ժամ հետաձգվել է ոստիկանական մեքենաների ոչ բավարար քանակի պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Տղամարդը, որի անունը և ազգությունը չի հաղորդվում, կրակ էր բացել վեճի ժամանակ: Երկու ժամ անց նա ներկայացել էր հրշեջ բաժին: Հրշեջները, որոնք ձերբակալություն իրականացնելու իրավասություն չեն ունեցել, փորձել են ոստիկանության աշխատակիցներ կանչել, սակայն նրանց հայտնել են, որ բոլոր ծառայողական մեքենաները կարևոր գործերով զբաղված են:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ 4 ժամ անց այդպես էլ չսպասելով ոստիկանական մեքենայի, հրշեջները տաքսի են կանչել և կասկածյալին ոստիկանական բաժանմունք տեղափոխել: Associated Press-ի տվյալներով՝ նա բաժանմունք է հասել ոտքով:
Ոստիկանության պետը պահանջել է վարչական քննություն անցկացնել և պարզել, թե ինչու պարեկները չեն արձագանքել հրշեջների կանչին: Ոստիկանությունը խոստացել է պարզել՝ որտեղ է այդ ժամանակ եղել մեքենաներից յուրաքանչյուրը: