Ամերիկյան Ջեքսոն Գեփ (Ալաբամա նահանգ) քաղաքում քաղաքապետ է ընտրվել ընտրություններից երկու շաբաթ առաջ մահացած թեկնածուն: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ջենիս Քանհեմը, որը մահացել է հուլիսի 30-ին ծանր վիրահատությունից հետո, օգոստոսի 19-ին 128 ձայնով հաղթել է իր ողջ մրցակցին` Մայքլ Կրաուչին, ում իր ձայնն է տվել 66 մարդ:
Քանհեմը արդեն զբաղեցրել է Ջեքսոն Գեփի քաղաքապետի պաշտոնը ու այս տարի որոշել էր երկրորդ անգամ առաջադրվել:
«Մարդիկ շատ են սիրել նրան ու գիտեին` ինչքան է նա ցանկացել քաղաքապետ դառնալ»,- քաղաքացիների ընտրությունը մեկնաբանել է քաղաքային խորհրդի անդամ Ջենիս Գլեյզը:
Քաղաքային խորհրդում նշել են, որ թեկնածուների ցուցակների հաստատման ժամանակ կինը եղել է ողջ, այնպես որ՝ ամեն ինչ արվել է ըստ օրենքի:
Ջեքսոն Գեփի նոր քաղաքապետին 60 օրում կնշանակի քաղաքային խորհուրդը:









































