Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200 հզ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.04-ով և կազմել 408.55 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 410-412 դրամով, գնում՝ 405.5-409 դրամով:








































