Արտահոսած էլեկտրոնային նամակներից հայտնի է դարձել, որ Մայքլ Ջեքսոնը կյանքի վերջին օրերին տառապել է պարանոյայով:
Los Angeles Times-ի ձեռքի տակ են հայտնվել 250 էջանոց հաղորդագրություններ, որոնք փոխանակել են Ջեքսոնի պրոդյուսերներն ու This Is It ալբոմով համերգային շրջագայությունը կազմակեպող Anschutz Entertainment Group-ի գործադիրները:
Նամակներում Anschutz Entertainment-ի ներկայացուցիչները կասկած են հայտնել, որ Մայքլը ի վիճակի չի լինի իրագործելու համերգային շրջագայությունը:
Ջեքսոնի շոուի ռեժիսոր Քենի Օրտեգան, որը երգչին ճանաչում էր 20 տարի, AEG-ի գործադիր Ռենդի Ֆիլիպին հայտնել է, որ աստղը պատրաստ չէ դրան, և նշել է հոգեբույժի միջամտության անհրաժեշտությունը:












































