Новости-Казахстан-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին հայտարարել է, որ իրանական նավթի արտահանման վրա դրված բեռնարգելքի շարունակումը հանգեցնելու է նավթի գնաճին.
«Թեհրանը կարծում է, որ ներկայիս դրությամբ շուկայում հաստատվել է «սև ոսկու» գնի հավասարություն, սակայն իրանական նավթի արտահանման վրա դրված բեռնարգելքի և Իրանի հանդեպ քաղաքական ճնշումների պահպանման դեպքում պետք է անխուսափելիորեն համաշխարհային շուկայում սպասել նավթի գնաճի:
Եթե շուկայում խնդիրներ են առաջանում, ապա նավթի գինն անպայմանորեն աճելու է: Եթե նավթ արտադրող երկրները բախվեն բարդությունների ու սահմանափակումների, ապա շուկան համապատասխան կերպով կարձագանքի դրան՝ առաջացնելով գնաճ: Իրանը կողմնակից չէ, որ նավթի գինն արհեստականորեն բարձրացվի կամ նվազեցվի»:









































