Այսօր Լոնդոնում Հունգարիայի դեսպանատան մոտ կանցկացվի բողոքի ակցիա` ընդդեմ ութ տարի առաջ հայ սպային կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ակցիայի ֆեյսբուքյան էջից:
Նախաձեռնության հեղինակները տեղեկացնում են, որ ակցիան չի կազմակերպվել որևէ քաղաքական կուսակցության կողմից, ուստի կարելի է մի կողմ դնել բոլոր տեսակի կողմնորոշումները և միանալ այս շատ կարևոր հարցի շուրջ: Կազմակերպիչներից Արշակ Մկրտչյանը ակցիայի մասնակիցներին հորդորում է պատրաստել պաստառներ, թռուցիկներ: «Մենք միայն ցանկանում ենք մեր ձայնը բարձրացնել»,- հստակեցնում է Արշակ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հունգարիայի կառավարությունը Ադրբեջան արտահանձնեց ութ տարի առաջ Հունգարիայում հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ով Ադրբեջան հայտնվելուն պես երկրի նախագահի կողմից ներման արժանացավ: Այսօր Ռամիլ Սաֆարովը նաև մայոր է:









































