«Եկամտային հարկի առումով մեր ուշադրությունը շեղել են՝ փորձելով ապացուցել, թե կառավարությունը իրոք փոխհատուցում է դա: Բայց, իհարկե, եկամտահարկ է բարձրանում, իհարկե, քաղաքացին տուժում է»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ շեշտելով, որ եթե հին աշխատողի հանդեպ գործատուն չի փոխի իր վերաբերմունքը, ապա նոր աշխատողի դեպքում կաշխատի հօգուտ իրեն:
Իսկ թե «ինչների՞ն է դա պետք», երբ 6 ամիս հետո ընտրություններ են՝ Հ. Բագրատյանիխոսքով, այդ հարցին Սերժ Սարգսյանը չի պատասխանի, իսկ Տիգրան Սարգսյանը կասի, որ 2014-ին ուզում է անցնել կուտակային ֆոնդի: Այն, որ հիմա կա, պետք է լինի պետական թոշակ, որը հետո դարձնում են նպաստ, որին կհետևի կենսաթոշակային ֆոնդի վերացումը: Իսկ ՀԱԿ-ը, ըստ բանախոսի, ասում էր, որ այդ կեսաթոշակային սխեման սխալ է, և զարգացման այս մակարդակում այն չի աշխատի:
«Սա այնպիսի հարված է, որ դրանից հետո հետ գալը դժվար կլինի, այնպիսի հարված է, որ ոչ թե քար են գլորում (դա ետ բերել կլինի), այլ անդունդից ցած են գլորում, և ետ բերել չի լինի: Տիգրան Սարգսյանն այս քայլն ուզում է անել на прощание»,- ասաց Հ. Բագրատյանը:









































