Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Եվրոպայի հայերի համագումարը հանդես է եկել եվրոպական կառույցներին ուղղված կոչով

Եվրոպայի հայերի համագումարը հանդես է եկել կոչով, ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Եվրամիության նախագահությանն ու այլ եվրոպական կառույցներին, դատապարտելու Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը ։

Կառույցի տարածած կոչում մասնավորապես ասվում է.

«2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում, ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածներով սպանեց Հայաստանի ԶՈւ սպա, համադասարանցի, Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ:

Ոճրագործը և նրա զոհը, Հունգարիայի մայրաքաղաքում, ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացների:

Հունգարիայի դատարանը ռասիզմի և էթնիկ գետնի վրա կատարված այս ոճրի համար Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:

Հունգարիայի իշխանությունները, կասկածելի և մութ պայմաններում, երբ Ադրբեջանում ռասիզմի և ազգային ատելության գետնի վրա ոճրագործություն կատարած անձին ազգային հերոս էին անվանում, խախտելով եվրոպական և միջազգային իրավունքները, 2012թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանին հանձնեցին ոճրագործ Ռամիլ Սաֆարովին՝ ում, ըստ ադրբեջանական պաշտոնական լրատվության, Ադրբեջան փոխադրվելու օրը, Ադրբեջանի ժառանգական և ցմահ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում շնորհվեց և նույն օրն ազատ արձակվեց, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարար՝ Սաֆար Աբիևի կողմից, իր էությամբ վախկոտ և տմարդի արարքի համար, ոճրագործին շնորհվեց մայորի կոչում:

Եվրոպայի Հայերի Համագումարին ոչինչ չի մնում մեկնաբանելու կատարվածի նկատմամբ, քանզի Հունգարիայի իշխանությունների կատարածը ինքնին, խոսուն է՝ պատեհապաշտ մի քայլ, որի անբարոյականությունը հնարավոր չէ շղարշել՝ ինչ-ինչ բացատրություններով: Հունգարիայի իշխանությունները կաշառվեցին՝ ոտնահարելով սեփական պետության և երկրի դատական համակարգի վարկն ու հեղինակությունը:

Ու թեև, հայ ժողովուրդը և մանավանդ Լեռնային Ղարաբաղի հայությունը վաղուց իվեր որևէ սպասելիք չունեին ազգային խտրականության խորհրդանիշ հանդիսացող Բաքվի իշխանություններից, այնուամենայնիվ, այս անգամ ադրբեջանական ռասիստները կատարեցին այն ամենը, ինչը պետք էր՝ միջազգային հանրության, եվրոպական կառույցներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարությանը համոզելու, որ Ադրբեջանի Հանրապետության համար հայասպանությունը՝ Ադրբեջանում թե՛ այլուր, ոչ միայն հանցանք չէ, այլև պարգևատրվող արարք:

Հենվելով վերոնշյալին, պետական կառույցներ հիմնադրող, դեմոկրատական և կայուն քայլերով իշխանական հիմքեր ամրապնդող Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, Սումգայթի և Բաքվի Փոգրոմներից հետո, այսուհետ, առավել ևս, իրավունք ունեն, միջազգային հանրությունից պահանջելու, որ այլևս, ադրբեջանական շինծու և ինքնակոչ սահմանների հողային ամբողջականության անվան տակ, չվտանգեն Ղարաբաղի քաղաքացիների անվտագությունը իրենց հայ լինելու պատճառով:

Մարդու իրավունքներ պաշտպանող միջազգային բոլոր կազմակերպություններից և կառույցներից պահանջում ենք, դատապարտումի համապատասխան կեցվացքներով, պախարակեն Հունգարիայի անբարոյական այս վերջին քայլը, որպեսզի վերջակետ դրվի պատեհապաշտության, կաշառակերության և պետական շահի անունով միջազգային օրենքի նման բացահայտ ոտնահարմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում