Վրացական «Վերսիա» թերթի փոխանցմամբ՝ երկրում իրավիճակը զարգանում է այն նույն սցենարով, որը դեռ մեկ ամիս առաջ կանխատեսել է «Իբերիա» շարժման ղեկավար Վաժա Ցիկլաուրին: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքից փոքրաթիվ զինված խմբեր են ներթափանցելու Վրաստան, որոնք պետք է առևանգեին Վրաստանի քաղաքացիներին և ահաբեկչություններ իրականացնեին, ինչին հետևելու էր վրացական իշխանությունների պատասխան արձագանքը, և սկսվելու էր տեղական հակամարտություն:
Այդ ամենը ծառայում է միայն մեկ նպատակի. Վրաստանում արտակարգ դրության հայտարարմանը և ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգելուն: Այսօր Վաժա Ցիկլաուրին ընդգծում է, որ իրադարձությունները զարգանում են հենց այնպես, ինչպես որ ցանկանում են վրացական իշխանությունները:









































