Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար ու գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը ֆրանսիական Politique Internationale հրապարակած իր հոդվածում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին.
«Թուրքիան Հայաստանի վերաբերյալ իր քաղաքական ժեստերում երբեք ժլատ չի գտնվել: Թուրքիան թույլատրել է, որ Հայաստանի ինքնաթիռները վայրէջք կատարեն Ստամբուլում: Մեզ մոտ ապօրինաբար բնակվում և աշխատում է Հայաստանի 100,000 քաղաքացի:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ֆուտբոլային հանդիպմանը հետևելու համար մեկնեց Երևան, իսկ Հայաստանի նախագահն էլ նույն նպատակով եկավ Բուրսա: Այդ ամենը մեր երկրների միջև հարաբերություններում աննախադեպ առաջընթաց ապահովեց: Երկու երկրների միջև Շվեյցարիայում ստորագրվեցին արձանագրություններ»:











































