Անակ-Կրակատաու (Կրակատաուի որդի) հրաբուխը, որը տեղակայված է Յավա և Սումատրա կղզիների բաժանման վայրում, կրկին սկսել է գործել:
Ինդոնեզիայի երկրաբանական ռիսկերի նվազեցման և հրաբխային կենտրոնից տեղեկացրել են, որ Անակ-Կրակատաուն հայտարարվել է երրորդ (հնարավոր չորսից) կարգի վտանգավոր գոտի: Դա հայտարարվել է այն ժամանակ, երբ հրե լեռան բաց թողած մոխիրը հասել է Սումատրայի հեռավոր գավառներից մեկը:
Տեղի բնակիչների խոսքերով՝ չնայած մոխիրը դեռս այդքան էլ շատ չէ, սակայն մթնոլորում դրա մեծ քանակությունը հեռուն տեսնելու հետ կապված խնդիր է առաջացնում, բնակիչներից շատերը նախընտրում են մնալ տանը:
Տեսանելի է, որ գործելու պահից անդադար հրաբուխը նետում է 200-300 մ բարձրության վրա հալված լավա: Սակայն այդքանով հանդերձ համապատասխան կենտորում գտնում են, որ վտանգ չի սպառնում, եթե ձկնորսները և զբոսաշրջիկները նախատեսվածից ավելի չմոտենան հրբուխին: