Կորեական Գեյպյոնգ քաղաքում 93 տարեկան հասակում մահացել է Մուն Սոն Մենը, ով ավելի շատ հայտնի է որպես պատվելի Մուն` «Միավորման եկեղեցու» հինադիր: Այդ եեղեցին իր գոյության ընթացքում վերածվել է խոշոր բիզնես-ընկերության:
Մունը մահացել է իր եկեղեցուն պատկանող հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր մեկ ամիս առաջ թոքերի բորբոքումով:
Իր կարիերան Մունը սկսել էր 1940-ակն թթ.-ին, երբ կոմունիստական Կորեայում հիմնել էր կրոնական աղանդ: Նա նաև հասցրել էր բանտ ընկնել իր այդ նախաձեռնության համար: Սակայն ազատ արձակվելով ամերիկացիների կողմից՝ նա 1950 թ. տեղափոխվում է Միացյալ Նահանգներ և այնտեղ ծավալում իր գործունեությունը: Մունը կարողանում է հմտորեն օգտագործել ԶԼՄ-ները և ձեռք բերել բազմաթիվ հետևորդներ:
Արդյունքում նա ստեղծում է հսկայական կայսրություն, որին այսօր պատկանում են Washington Times-ը, UPI գործակալությունը, Կորեայում գտնվող ավտոմատ հրացաններ արտադրող գործարանը, ունի նաև հյուրանոցներ, լեռնադահուկային հանգստավայր Հարավային Կորեայոմ, նույնիսկ մի քանի ֆուտբոլային թիմ` այդ թվում նաև Բրազիլիայում:
Ուշագրավ է, որ 1990 թ. Մունը ժամանել էր ԽՍՀՄ և հանդիպել Գորբաչովի հետ:








































