Մինսկում ընթացող «Նորույթ-2012» գեղարվեստական պերֆորմանսի միջազգային փառատոնի բացման ժամանակ ավստրալացի դերասանուհին կարել էր իր բերանը:
Բելառուսի 16 և այլ երկրների 10 ներկայացուցիչներ Մինսկի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրում էին իրենց աշխատանքները: Ցուցադրությունից առաջ Ավստրալիայի քաղաքացի, դերասան Աննա Վոյակը կարել էր իր բերանը, որպեսզի պերֆորմանսի ընթացքում քանդի այն և ճչա, հաղորդում է Euroradio-ն:
Ամենայն հավանականությամբ, այս պերֆորմանսը խորհրդանշում էր Բելառուսում խոսքի ազատության հետ կապված խնդիրները:
Փառատոնին պետք է մասնակցեր նաև Շվեդիայի 2 ներկայացուցիչ, սակայն նրանց Բելառուս մուտքի վիզա չէր տրամադրվել, քանի որ վերջերս Շվեդիայի և Բելառուսի հարաբերությունները սրվել են:








































