ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ 27 ակումբների համար սեպտեմբերի 30-ը իրենց ֆինանսական գործերը կարգավորելու վերջնական ժամկետն է: Ֆրանսիացին հիշեցրել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին:
«Ի սկզբանե ակումբներին իրենց գործերը կարգավորելու համար վերջնաժամկետ է տրվել մինչև հունիսի 30-ը: Հետո` հուլիսի 15-ը: Հաջորդ ստուգումը` սեպտեմբերի 30-ին, կարևոր նշանակություն կունենա: Այն ակումբները, որոնք չեն ընդունի ֆինանսական ֆեյր-փլեյը, կհեռացվեն եվրագավաթների խաղարկությունից:
Հիշեցնենք, որ ֆեյր-փլեյն ուղղված է ակումբների ֆինանսական վիճակի կարգավորմանը: Յուրաքանչյուր ակումբի ծախսերը պետք է համապատասխանեն եկամուտներին:











































