Իրանի առաջին ԱԷԿ-ը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հասել է իր ամբողջ հզորությանը, կիրակի օրը Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան հաղորդել է Press TV-ին:
Իրանի հարավում` Բուշերում, ԱԷԿ-ը հասել է իր անվանական հզորությանը` արտադրելով 1000 մեգավատ էլեկտրաէներգիա, շաբաթ օրն ասել է Մոհամադ Ահմադիանը:
Նա հավելել է, որ Բուշերում էլեկտրակայանի առաջին բլոկը 1002 մեգավատտ է հաղորդել և ուրբաթ օրը միացվել երկրի ազգային էներգահամակարգին:
Պաշտոնյան նշել է, որ կայանը անվտանգության թեսթեր կանցնի:
Իրանը Բուշերի ԱԷԿ-ը պաշտոնապես թողարկել է 2011 թվականի սեպտեմբերի 12-ին:









































