Հարավաֆրիկյան Հանրապետության դատախազությունը 270 ցուցարար հանքափորների վրայից, որոնց գործընկերները զոհվել էին ոստիկանության հետ բախումների ժամանակ, հանում է սպանության մեղադրանքները, հաղորդում է BBC-ն:
Պաշտոնապես մեղադրանքները կարելի է հանել հետաքննության ավարտից հետո, սակայն դատախազները հայտարարել են, որ ձերբակալված բոլոր հանքափորները ազատ կարձակվեն:
Տեղի իշխանությունները կիրառել էին հնացած, սակայն ապարտեիդի ժամանակներից դեռ գործող օրենքը, որի համաձայն ցուցարարներին կարելի է մեղադրանք առաջադրել «ոստիկանությանը հրազեն կիրառել հրահրելու համար»:
«Մերկինա» հանքում ոստիկանների հետ զինված բախումների հետևանքով զոհվել էր 34 մարդ:









































