Կիրակի օրը երկու պայթյուն է որոտացել Դամասկոսի Օմայանների հրապարակում, որում տեղակայված է սիրիական բանակի Գլխավոր շտաբը:
«Սուրիա» պետական հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն` պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս մարդ:
Սա արդեն երկրորդ նման դեպքն է: Օգոստոս ամսին Գլխավոր շտաբի տեղակայման շրջանում պայթյուն էր տեղի ունեցել, սակայն երկու դեպքում էլ ո՛չ Գլխավոր շտաբի շենքը, ո՛չ աշխատակիցները չեն տուժել:







































