Անհատական համակարգիչների խոշորագույն մատակարար HP ընկերությունը թողարկել է մշակողների համար բաց ծածկագրով WebOS բջջային օպերացիոն համակարգի բետա-տարբերակը:
Ընկերությունը նախատեսել էր մշակել և վաճառել WebOS համակարգի վրա հիմնված պլանշետներ և սմարթֆոններ, սակայն անցյալ տարի հրաժարվել է այդ նախագծից:
Ավելի ուշ ընկերությունը հայտնել էր, որ 2012թ. սեպտեմբերից մտադիր է WebOS-ը դարձնել բաց համակարգ:
Բաց WebOS-ի բետա տարբերակը բաղկացած է օպերացիոն համակարգի 54 տարրերից կամ ծրագրային ծածկագրի մոտ 450 հազար տողից:
Բաց WebOS-ի բետա տարբերակը հնարավորություն կտա նոր գործառույթներ մշակել աշխատանքային սեղանի` դեսքթոփի վրայից և պլատֆորմն ինտեգրել այլ ծրագրային տեխնոլոգիաների հետ:









































