Չեխիայում բնակվում է մարդ, ով սիրտ չունի: Մկանային օրգանի փոխարեն բժիշկները նրան փոխպատվաստել են արհեստական ապարատ:
Յակուբ Խալիկը հարկադրված վիրահատությունը կատարել է չորս ամիս առաջ քաղցկեղի պատճառով: Վիրաբուժական միջամտության ծայրահեղ քայլը փրկության միակ միջոցն էր հիվանդի համար:
Mignews-ի փոխանցմամբ` այժմ Խալիկն ունի մեխանիկական սիրտ, որը պատրաստվել է ԱՄՆ-ում:
Սրտի մեխանիզմն աշխատում է մարտկոցի օգնությամբ:







































