ԱՄՆ-ի կառավարությունը զգալիորեն կրճատել է ամերիկյան բանակի և Իսրայելի պաշտպանության բանակի համատեղ զորավարժությունները: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Հղում կատարելով հեղինակավոր աղբյուրներին` նշվում է, որ ամերիկյան մասնակցությունը կկրճատվի 2/3-ով, բացի այդ՝ Միացյալ Նահանգները մտադիր է նվազեցնել հակահրթիռային համակարգերի քանակը և դրանց ռազմական հզորությունը: Այս մասին հաղորդում է MIGnews.com-ը:
Austere Challenge – 12 անվանումը ստացած զորավարժություններին պետք է մասնակցեր ԱՄՆ-ի բանակի 5 հզ զինծառայող, հիմա խոսքը 1500-ի մասին է:
Համաձայն պաշտոնական վարկածի` կրճատումները կապված են բյուջետային միջոցների պակասուրդի հետ, սակայն այդ բացատրությանը շատ չեն հավատում: Իսրայելում կարծում են, որ պատճառը թաքնված է ԱՄՆ-Իսրայել հակասության մեջ, որը կապված է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հետ:









































