Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ 40-ամյա Դավիդ Բակրաձեն գլխավորել է իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ցուցակը հոկտեմբերի 1-ին կայանլիք խորհրդարանական ընտրություններում:
Խորհրդարանում կընտրեն 150 պատգամավորների` 77-ին կուսակցական ցուցակներով, իսկ մյուսներին մեծամասնական ընտրակարգով:
Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի ձայների 5%-ի շեմը:
Առաջին եռյակում են հայտնվել խորհրդարանում նախագահամետ խմբավորման անդամ Պետրե Ցիսկրիշվիլին և եվրոպական ու եվրոատլանտյան ինտեգրացիայի նախկին պետական նախարար Գեորգի Բարամիձեն:
Ցուցակը հանձնվել է ԿԸՀ շաբաթ:
«Վրացական երազանք` դեմոկրատական Վրաստան» կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականներում են Մանանա Կոբախիձեն և Իրակլի Ալասանյան:
Հենց ինքը` Բիձինա Իվանիշվիլին, կոալիցիայի հաղթանակի դեպքում կդառնա երկրի վարչապետ և կվերականգնի Վրաստանի քաղաքացու իր բոլոր իրավունքները:









































