Tuesday, 30 06 2026
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ

Գագիկ Ծառուկյանին չե՞ն հրավիրել ԱԱԽ նիստին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի երեկ հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստին: Համենայնդեպս, նա չէր երևում նախագահի կայքում տեղադրված լուսանկարում, որն արվել էր նիստի ժամանակ:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տեղյակ չէր` արդյոք ԲՀԿ ղեկավարը մասնակցե՞լ է այդ նիստին, թե՞ ոչ: Մինչև ուշ երեկո այդ մասին չկարողացանք տեղեկություն ստանալ նաև նախագահի մամլո գրասենյակից: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ԱԱԽ նիստը հրավիրել էր քննարկելու 2004թ. Հունգարիայում ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու փաստը և ՀՀ կողմից ձեռնարկվելիք քայլերը: Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը ԱԱԽ անդամ է այդ կառույցից Ավետ Ադոնցի դուրս գալուց հետո: Վերջինս 2008-2009 թվականներին ԱԱԽ անդամ է եղել ԲՀԿ կողմից: Բելգիայի Թագավորությունում դեսպան նշանակվելուց հետո նրան փոխարինել է Գագիկ Ծառուկյանը: Անցած տարի, երբ ԲՀԿ-ն դեռ կոալիցիայի անդամ էր, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի ԱԱԽ անդամ լինելու հանգամանքը՝ այսպես էր հայտարարել. «Այսօր Հայաստանում իշխանության գործունեության համար քաղաքական պատասխանատվություն են կրում երեք կուսակցություններ, որոնք ընդգրկված են պետական կառավարման օղակներում, և այդ որոշումը դրա շրջանակներում է: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ իշխող կուսակցության անդամներն ընդգրկված լինեն ԱԱԽ կազմում»:

Այսօր ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ և իշխանության գործունեության համար պատասխանատվություն չի կրում: Ավելին` անխնա քննադատում է իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: Այդ դեպքում, ի՞նչ հիմքով է նա շարունակում մնալ ԱԱԽ անդամ: «Շատ սովորական կարգով, օրենքով, տրամաբանությամբ, բարոյականությամբ և մնացած բոլոր հնարավոր նորմերով: Անվտանգության խորհուրդը կառավարման մարմին չէ, իսկ կոալիցիան նշանակում է համատեղ կառավարման ձևաչափ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Իսկ թե իրականում իրավական, տրամաբանական, բարոյական ինչ նորմերի արդյունքում է Գագիկ Ծառուկյանը շարունակում մնալ ԱԱԽ անդամ, ԱԱԽ լրատվական ծառայությունից խոստացան պաշտոնապես պատասխանել ավելի ուշ:
Հիշեցնենք նաև, որ ԱԱԽ-ն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ էր հրավիրել նիստ: Իսկ Գագիկ Ծառուկյանը` որպես ԱԱԽ անդամ, օդանավակայանում մասնակցում է Սերժ Սարգսյանին ճանապարհելու և դիմավորելու արարողություններին: Այսինքն` Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԽ անդամ լինելու պարտականությունը սահմանափակվում է ընդամենը Սերժ Սարգսյանին դիմավորելո՞վ ու ճանապարհելո՞վ:

Հիշեցնենք նաև, որ Անվտանգության խորհրդի անդամներ են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը և վերջապես Գագիկ Ծառուկյանը:

ԱԱԽ այս նիստին չեն մասնակցել նաև Էդվարդ Նալբանդյանը և Գագիկ Հարությունյանը: ՍԴ մամլո ծառայությունից տեղեկացրեցին, որ վերջինս Աստանայում է: Ինչպես հայտնի է, Է. Նալբանդյանն էլ Թեհրանում մասնակցում է Չմիավորման երկրների շարժման գագաթնաժողովին: Նրա փոխարեն մասնակցում էր փոխնախարար Զոհրապ Մնացականյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում