Թբիլիսիի քաղաքային իշխանությունները շաբաթ հրապարակել էին, որ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի սեպտեմբերի 29-ին կայանալիք ցույցը արտոնում են:
Այդ ցույցը կայանալու է խորհրդարանական ընտրություններից առաջ, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին: Կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է, որ այդ ցույցին պետք է մասնակցի աննախադեպ թվով մարդ:
Նշենք, որ մայիսի 27-ին այդ նույն վայրում հավաքվել էր 100 հզ մարդ:










































