Saturday, 27 06 2026
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում

Սաֆարովի գործի «քավորներն» են Թուրքիան և Պուտինի շրջապատը. տուժելու են ՀՀ-ԵՄ և Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները

ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը Facebook-ի իր էջում հանդես է եկել ծավալուն հետևյալ հոդվածով.

Քնած հայ սպային կացնահարած դեգենեռատին ազատ արձակեցին: Առաջին հայացքից ամեն ինչ կրկնվում է` նորից մեզ նեղացնում են, արհամարհում մեր մարդկային և ազգային արժանապատվությունը, խաբում, իսկ մենք բոլորից նեղացածի կեցվածք ենք ընդունում և ասում` «այ կփոշմանեք, դեռ տեսեք ձեզ ինչ պատիժներ ու նեղություններ են պատուհասելու»: Պատահածն ավելի ուշադիր քննելու պարագայում, սակայն, երևան են գալիս տարօրինակություններ, որ ստիպում են հեռու գնացող հետևությունների հանգել:

Նախ տարօրինակ է հայկական իշխանությունների պահվածքը` եթե նրանք տեղյակ էին Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ ազերա-հունգարական պայմանավորվածության մասին, ապա ինչու նախապես քայլեր չձեռնարկեցին այն կանխելու համար, իսկ եթե տեղյակ չէին (դա էլ մի առանձին հարց է, թե ինչու), ապա ՀՀ իշխանությունների կողմից բացառիկ անպատասխանատվության դրսևորում էր Սաֆարովի ազատ արձակման լուրն առնելուն պես, առանց ստեղծված իրավիճակի համակողմանի ուսումնասիրման` դիմել քայլերի, որոնց քաղաքական արդյունավետությունը, մեղմ ասած, կասկածելի է` ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիային, գոնե տեսանելի ապագայում, պատերազմ դժվար թե հայտարարենք,տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար տնտեսություն է պետք ունենալ, իսկ քաղաքական ճնշում գործադրելու համար` քաղաքականություն: Հակառակ մերոնց պնդումների նաև դժվար թե Հունգարիան երբևէ մեզ գրավոր պարտավորագիր կամ խոստում է տվել Սաֆարովին չարտահանձնելու վերաբերյալ:

Բարոյական առումով Հունգարիայի արածն անառակություն է, որը, սակայն, կարծես թե չի հակասում միջազգային իրավունքի տառին և կարող է զգալիորեն թեթևացնել հունգար ժողովրդի նյութական վիճակը: Հատկանշական է, որ պարոն Սերժ Սառգսյանի կողմից հնչեցրած կշտամբանքների հասցեատերը դարձան Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ու, թերևս, տեղի ունեցածի կարևորագույն առանձնահատկությունը հենց սա է: Քննադատության չենթարկվեց Թուրքիան, որն այս գործարքում ստանձնել էր շահագրգիռ միջնորդի դերը, ոչինչ չասվեց ՌԴ նախագահ Պուտինի շրջապատի ադրբեջանասեր գործերի մասին` սլաքն ուղղվեց Եվրոպայի դեմ, այն Եվրոպայի, որին ինտեգրվելու ՀՀ ցանկությունը քաղաքական ձևակերպում է ստացել:

Այն տպավորությունն է ստեղծվում, որ կատարվածը և Հայաստանի պահվածքն այդ առնչությամբ հայկական եվրոպամետությունը կասեցնելուն ուղղված առաջին և զգայական առումով հայության համար շատ ազդու քայլ էր: Մի իրավիճակ է ձևավորվում, երբ ոչ միայն կարող է կասեցվել Հայաստանի եվրաինտեգրումը հենց Հայաստանի որոշմամբ, այլև էապես վատթարանալ Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները Ալիևի կողմից եվրոպական արժեհամակարգը` ի տես բոլորին կոպտորեն ոտնահարելու համար:

Արդյունքում, թեև, Սաֆարովի ազատ արձակմանը ակտիվ մասնակցել են Թուրքիան (գուցե թիկունքում ունենալով ԱՄՆ-ը) և ՌԴ նախագահ Պուտինի շրջապատը, տուժելու են Հայաստան-Եվրամիություն և Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները, ինչի արդյունքում կաճի առաջին հերթին Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում: Այս նոր իրավիճակում կաճի Արցախում պատերազմի վերսկսման վտանգը: Սա է, որ պետք է բոլորիս մտահոգի` մենք կարծես կրկին օտար խաղերի մեջ չլիկի դերն ենք կամովի կատարում:

Սաֆարովը արեց իր անելիքըը և խաղի օրենքների համաձայն, հենց յուրայիններն էլ վերջ են տալու նրա կյանքին, այդ գործը ևս վերագրելով հայկական վրեժխնդրությանը, առավել ևս, որ նման մի բան, ենթադրաբար, պետք հանձնարարեր պարոն Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ պետին, երբ ի լուր բոլորի վերջինիս հրավիրեց իր հետ առանձին հանդիպման` նրան հատուկ առաջադրանք տալու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում