Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 3-ին այց կկատարի Փարիզ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Փարիզում Մամեդյարովը կհանդիպի Մինսկի ԵԱՀԿ խմբի անդամների հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրները:








































